Ավագանին միաձայն որոշել է Սիլիկյան թաղամասում գտնվող Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող 15 հա տարածքը նվիրել պետությանը: Տարածքում նոր կառուցվող շենքում կգործեն «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները: Դրանց ներկայիս պայմանները ճանաչվել են հետագա շահագործման համար անպիտան: Երևանի քաղաքապետարանը 100 ավտոբուսի ձեռքբերման մրցույթի գործընթացի հետ կապված լավ լուրի է սպասում՝ հայտարարել է քաղաքապետ Հայկ Մարությանը: Ավագանու նիստի օրակարգում է եղել նաեւ հակատուբերկուլոզային դիսպանսերի լուծարման հարցը: