Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Եղեգնուտ գյուղի 61-ամյա մի բնակիչը վարչական տարածքում ապօրինի ծառահատումներ է արել:
Ստացված տեղեկությունների իսկությունն ստուգելուց հետո կասկածվողը բերման է ենթարկվել ոստիկանության Գուգարքի բաժին:
Պարզվել է, որ նա 2019 թվականի նոյեմբերին, երկու օր անընդմեջ, Եղեգնուտ գյուղի հանդամասում բենզասղոցով ապօրինի հատել է 25-ից ավելի տարբեր տեսակի ու տրամագծի ծառեր: Ըստ բերման ենթարկվածի` փայտանյութի մի մասը երկու ամիս առաջ վաճառել է, իսկ մյուս մասը մոտ 10 օր առաջ անտառտնտեսության աշխատակիցները հատման վայրից բեռնատարով տարել են:
Հանգամանքները պարզվում են: Վնասի չափը ճշտվում է: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: