Ֆորմուլա-1-ի տնօրեն Չեյզ Քերին հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ 2020 թվականի մրցաշրջանի մեկնարկի հավանական ժամկետների վերաբերյալ։
Նրա խոսքով՝ Ֆորմուլա-1-ի մրցաշրջանը նախատեսում են սկսել հուլիսի սկզբին Ավստրիայում։ «Ռեդ Բուլլ Ռինգեի» ավտոարշավը ծրագրվում է անցկացնել հուլիսի 3-5-ը։
«Սեպտեմբերին, հոկտեմբերին և նոյեմբերին մենք պետք է անցկացնենք Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի ավտոարշավները, իսկ մրցաշրջանը պետք է ավարտենք Մերձավոր Արևելքում՝ Բահրեյնի, իսկ հետո արդեն՝ ավանդական դարձած Աբու Դաբիի Գրան պրիով։ Մրցաշրջանը 15-18 Գրան պրի պետք է ներառի»,- ասել է Քերին։