ՀՀ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք: Հաստատված դեպքերի թիվը կազմում է 63: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Նա նշել է, որ վարակակիրները Վարդենիս, Մեծ Մասրիկ և Սևան համայնքներից են: