Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Ֆեյսբուքի էջով լավ նորություններ է հայտնել։ Գեղարքունիքի մարզի համայնքների կողմից սուբվենցիաներ ստանալու նպատակով ներկայացրած ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թ. ապրիլի 10-ին կայացած նիստի ընթացքում հավանության են արժանացել մարզից ներկայացրած ծրագրային 10 հայտերից 8-ը։
«Վերադառնում ենք լավ լուրերին
Գեղարքունիքի մարզի համայնքների կողմից սուբվենցիաներ ստանալու նպատակով ներկայացրած ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի ապրիլի 10-ին կայացած անդրանիկ նիստի ընթացքում քննարկվել և այս պահի դրությամբ հավանության են արժանացել Գեղարքունիքի մարզից ներկայացրած ծրագրային հայտերից 8-ը:
Երանոս համայնքի «Խմելու ներտնտեսային ջրամատակարարման ցանցի 3-րդ փողոցի սկզբնամասից մինչև 3-րդ փողոցի 7-րդ նրբանցքի թիվ 3 տան մոտի հատվածի, 7-րդ փողոցի սկզբնամասից մինչև 7-րդ փողոցի թիվ 16 տան մոտի հատվածի հիմնանորոգման»,
Արծվանիստ համայնքի «22-րդ միջհամայնքային փողոցի ասֆալտապատման» Արծվանիստ համայնքի «Համայնքի նոր աղբյուրակապի և սնման ջրատարի կառուցման», Վաղաշեն համայնքի «Համայնքի կարիքների համար բազմաֆունկցիոնալ ամբարձիչ էքսկավատորի (անհավասար անիվներով) ձեռքբերման», Վաղաշեն համայնքի «Համայնքի մանկապարտեզի գույքի ձեռքբերման»,
Վաղաշեն համայնքի «Կոփոյ վար» կոչվող տարածքի ջրարբիացման, ոռոգման, կենցաղային և տեխնիկական ջրաքանակի ավելացման», Զոլաքար համայնքի «Մշակույթի կենտրոնի վարչական շենքի ներքին հարդարում», Զոլաքար համայնքի «Համայնքում խմելու ջրի ներքին ցանցի կառուցման» աշխատանքների վերաբերող ծրագրերը»,- ասված է մարզպետի գրառման մեջ: