Արցախի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված ևս 10 քաղաքացու փորձանմուշի հետազոտության արդյունքը բացասական է, ինչը նշանակում է, որ նրանց մոտ նույնպես վարակը չի հաստատվել: Այս պահին բուժում է ստանում 3 քաղաքացի: Կառավարության նիստում քննարկել են կանխագելիչ միջոցառումները, նաև համավարակի սոցիալական հետևանքների վերացման ծրագրերը: