Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Արգենտինան ներքին ու արտասահմանյան կոմերցիոն բոլոր չվերթերը դադարեցրել է մինչև սեպտեմբերի 1-ը: Թեմային անդրադարձել է BBC-ն:
Լատինամերիկյան երկրի իշխանությունները հայտնել են, որ ավիաուղիներին առայժմ արգելված է ավիատոմսեր վաճառել: Արգենտինայի ավիացիայի ոլորտի պատասխանատուները մտավախություն են հայտնել, որ հազարավոր մարդիկ կկորցնեն աշխատանքը:
Արգենտինան սահմանները փակել էր մարտ ամսին՝ սահմանելով կարանտինային խիստ ռեժիմ: Երկրում գրանցվել է վարակի 4 հազար դեպք, մահացել է 192 մարդ: