Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում քաղաքացու հետ հերթական զրույցի ժամանակ անդրադարձավ «կոմունալ ճգնաժամին»։ Վարչապետը նշեց, որ երբ կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացավ այս ճգնաժամը, պարզ էր, որ բազմաթիվ մարդիկ իրենց սոցիալական վիճակից ելնելով չեն կարողանալու վճարել կոմունալ վարձերը։
«Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ մինիմում մեկ տարի՝ մինչև մյուս տարվա մարտ, կորոնավիրուսային ճգնաժամի մեջ ենք լինելու։ Եվ եթե մենք ասենք, որ այդ ընթացքում մարդիկ կարող են կոմունալները չվճարել, նույնն է, թե ասենք, որ երկրում հոսանք չի լինելու։ 11-րդ և 12-րդ ծրագրի շահառուների հոսանքը չի անջատվել։ Մեր ամենամեծ խնդիրն այն է, որ չենք կարողանում տեղորոշել բոլոր իրական կարիքավորներին։ Իմ առաջին գործը օպերատիվ մարտահրավերներին արձագանքելն է։ Ես հասկանում եմ, որ բոլորս էլ տուժելու ենք։ Բայց իմ խնդիրն այն է, որ հնարավորինս քիչ տուժենք։ Բոլորդ պատրաստվեք, որ մինչև մյուս տարի կորոնավիրուսը լինելու է։ Պետք է սովորենք կորոնավիրուսի պայմաններում ապրել հնարավորինս բնականոն պայմաններով»,- նշեց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում