Շամլուղում բոլորը գիտեն 10-րդ շենքը: Վթարային է, անմխիթար վիճակում: Բնակիչների հույսն այն է, որ գոնե հաջորդ տարվա սուբվենցիոն ծրագրերում ընդգրկվի իրենց շենքի վերանորոգումը:
Շենքի երրորդ վերին հարկում երկար տարիներ առաստաղին բաց երկինքն է փոխարինել: Անձրևները լցվել են շենք, քայքայել նաև ստորին հարկերի բնակարանները: