ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ներողություն խնդրեց ԱԺ-ում իր ու Էդմոն Մարուքյանի միջև տեղի ունեցած վիճաբանության համար։
«Հարգելի քաղաքացիներ, հարգելի հայրենակիցներ, հայցում եմ ձեր ներողամտությունը՝ նման տեսարանի ականատես լինելու համար: Ստիպված եղա ներքաշվել «բանավեճի» մեջ: Եզրակացությունները կանեք դուք: Այնուամենայնիվ, ճիշտ եմ համարում ներողություն խնդրելը», - ասաց Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք՝ այսօր Աժ-ում փոխադարձ մեղադրանքներ էին հնչել: Վեճը տեղի էր ունեցել ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի միջև։