ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը ներկա պահին կազմում է 1,004,645 մարդ: Այս մասին վկայում են Worldometers կայքի տվյալները:
Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է վարակման 17 485 նոր դեպք, մահացել է 1082 մարդ: Ընդհանուր մահացությունների թիվն է 56 495 մարդ, ինչը ռեկորդային է: Նշվում է, որ ապաքինվել է 137 465 մարդ, 810 685-ը շարունակում է բուժումը:
Հիշեցնենք, որ մեծ թվով վարակակիր երկրներն են Միացյալ Նահանգները (1,004,645), Իսպանիան (229 422), Իտալիան (199 414), Ֆրանսիան (165 842), Գերմանիան (158 213), Մեծ Բրիտանիան (157 149), Թուրքիան (112 261), Իրանը (91,472), Ռուսաստանը (87 147), Չինաստանը (82 830):