«Արմաթ»-ը 2700 դիմավահան անվճար տրամադրել է Հայաստանի, Արցախի և Ջավախքի մոտ 60 բուժհաստատության: Պաշտպանիչ պարագաների այս արտադրությունը հանձն է առել հայկական տեխնոհամայնքը՝ դրանք ստանալով եռաչափ տպիչներով։ Առաջին փորձն արել է «ՕգմենթԱր» ընկերությունը, որն «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներն ապահովում է 3D տպիչներով։ Փորձը հաջող էր: