The Sun-ը հայտնում է, որ ինքնամեկուսացման 47 օրերից հետո «Արսենալի» ֆուտբոլիստները վերադարձել են մարզումների։
«Զինագործներին» թույլատրվել է մարզվել միմյանցից առանձին՝ տարբեր դաշտերում ու անհատական գնդակներով։
Հիմնական կազմի բոլոր ֆուտբոլիստներին հանձնարարվել է մարզաբազա ժամանել միայնակ։ Ֆուտբոլիստները կամավոր են որոշել վերականգնել իրենց պարապմունքները։ Աղբյուրն ընդգծում է, որ միաժամանակ թույլատրվում է միայն 5 ֆուտբոլիստի մասնակցությունը մարզմանը։ Բացի այդ, մարզաբազայի բոլոր դռները շարունակում են փակ մնալ, այնպես որ, խաղացողները պետք է ժամանեն մարզահագուստով ու լոգանք ընդունեն տանը: