Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ արագաչափերի խնդրին՝ նշելով, որ բազմաթիվ արագաչափեր արդեն հանվել են։
«1 միլիարդ 250 հազար դրամի տուգանք է ներվել, որը վերաբերել է 120 հազար քաղաքացու։ Արագաչափերն ու տեսախցիկները, որ աշխատել են միայն մեկ նպատակով՝ քաղաքացուն թալանելու, այսօր այդ նպատակին չեն ծառայում։ Օրինակ՝ Սարի թաղում բնակիչները խնդրում են, որ այնտեղ արագաչափ տեղադրվի, որովհետև բնակարանները մոտ են, երեխաները փողոց են անցնում, և մեր վարորդները արագ են վարում։ Հիմա կարելի է ասել, որ արագաչափերն ու տեսախցիկները անում են նույնը, ինչ առաջ էին անում, երբ մենք դրանց դեմ բողոքում էինք։ Եթե արագաչափերը մնային նույն տրամաբանության մեջ, կարելի էր դրանք հանել, բայց տրամաբանությունը փոխվել է»,- նշեց Սիմոնյանը։