Վերջին շաբաթներին ծովային երթևեկության բացակայության արդյունքում Բոսֆորը խաղաղվել է: Դելֆինները մոտեցել են Ստամբուլի դատարկ ափամերձ տարածքները:Մի քանիսին նկատել են ծովում՝ Օրթաքեյի մզկիթի մոտ, որը Ստամբուլի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկն է, հայտնում է Daily Sabah-ը:
Դելֆիններն ազատ լողացել են Բոսֆորում՝ ափի երկայնքով, և իսկական շոու ցուցադրել այն վայրում, որտեղ կորոնավիրուսի համաճարակից առաջ շատ էին ձկնորսական նավերն ու զբոսաշրջիկները: Այս անգամ, սակայն, առանց հանդիսատեսի հիացական հայացքների: