Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր աշխատակազմին ներկայացրել է նախարարության նորանշանակ գլխավոր քարտուղար Սուրեն Գալստյանին:
Նախարարը շնորհավորել է Սուրեն Գալստյանին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել նոր աշխատանքում:
Գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել և նշել, որ կանի առավելագույնը կարճ ժամանակահատվածում ջերմ և բաց աշխատանքային հարաբերություններ հաստատելու և նորարարական լուծումների միջոցով նախարարության առջև դրված խնդիրներն ու կարևորագույն բարեփոխումները համատեղ ջանքերով հաջողությամբ կյանքի կոչելու համար: