Կորոնավիրուսային համաճարակը դեպի վատն է փոխել ոչ միայն մարդկանց կյանքը: Ստեղծված իրավիճակի պատճառով տառապում են ու նաև մահանում կենդանիները: Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Դարտմութ քաղաքի կենդանաբանական այգու ղեկավարությունը նշել է, որ գուցե ստիպված լինեն քնեցնելով սպանել իրենց խնամքի տակ գտնվող բնակիչների մի մասին: Պարզվում է, որ նրանց աջակցելու համար բավարար գումար չկա:
Նույն վիճակն է Ֆրանսիայի Բրեստ քաղաքի Օկվանոսարիումում, որը դարձել է տասը հազար ծովային կենդանիների տունը: Կենտրոնը, որը տարեկան 430 հազար այցելու ուներ, կարանտինի պատճառով փակ է:
Բոլորը՝ վագրերը, պինգվինները, դելֆիներրը, ամենօրյա սննդի կարիք ունեն: Անհրաժեշտ է վճարել և՛ նրանց համար, և՛ կենդանաբանական այգիների խնամակալներին: Փող է պետք նաև կենդանիների բուժման համար: Իսկ որտեղի՞ց ձեռք բերել: