ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը ողջ է և առողջ: Այս մասին CNN հեռուստաընկերությանը հայտնել է Հարավային Կորեայի նախագահի միջազգային հարաբերությունների և ազգային անվտանգության հարցերով խորհրդականը:
Հարավային Կորեայի Daily NK-ի այն հաղորդումից հետո, ըստ որի վիրահատությունից հետո Կիմ Չեն Ընը բուժվում է, մամուլում և սոցիալական ցանցերում սկսեցին լուրեր տարածվել նրա առողջությանը սպառնացող վտանգի մասին:
Ավելի վաղ ամերիկյան The New York Post պարբերականը տարածել էր ԿԺԴՀ ղեկավարի մահվան մասին տեղեկատվությունը՝ վկայակոչելով Հոնկոնգյան հեռարձակման ցանցին, որն էլ իր հերթին տվյալները ստացել էր ճապոնական լրատվամիջոցներից: Արևմտյան որոշ լրատվամիջոցներ պնդում էին, որ Կիմ Չեն Ընը գտնվում է կոմայի մեջ սրտի վիրահատությունից հետո: