Իտալիայում մայիսի 4-ից կարանտինը կմեղմվի՝ հայտնում է երկրի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն:
«Մենք նպատակ ունենք աստիճանաբար վերադառնալ բնականոն կյանքի: Մայիսի 4-ից կվերսկսվեն աշխատանքները կառուցապատումից մինչև արտադրություն: Կոշտ կարանտինը պետք է թուլացնել, քանի որ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը գնալով վատթարանում է: Նոր մանրամասներ մենք կհաղորդենք մյուս շաբաթվա սկզբին»,- ասել է Կոնտեն:
Մեղմացումները կանդրադառնան նաև ֆուտբոլի վրա. կթույլատրվեն անհատական մարզումները, իսկ մայիսի 18-ից՝ թիմային մարզումները:
Հաղորդվում է, որ մայիսի 4-ից ռեստորաններն ու բարերը չեն աշխատի, իսկ դպրոցները կբացվեն միայն սեպտեմբերին: