Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահներ Էմանուել Մակրոնն ու Դոնալդ Թրամփը եկել են համաձայնության, որ անհրաժեշտ է բարեփոխումներ կատարել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում, լրագրողներին հայտնել է Սպիտակ տան խոսնակ Ջադ Դիրը:
Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ Վաշինգտոնը դադարեցնում է ԱՀԿ-ի ֆինանսավորումը, քանի որ, ըստ ԱՄՆ նախագահի, կազմակերպությունը ժամանակին չի տեղեկացրել կորոնավիրուսի մասին, ինչպես նաև ճշմարտությունը չի ներկայացրել միջազգային հանրությանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարեց նոր կորոնավիրուսային համաճարակի բռնկման մասին: ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակի ավելի քան 3 միլիոն դեպք, մահացել է 200 հազարից ավելի մարդ: