Ապրիլի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ ընդհանուր 1808 դեպք, որոնցից 848-ը` առողջացած, 29-ը` մահվան ելքով: Այս պահին փաստացի բուժում է ստանում 931 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 18547 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 62 նոր դեպք և 15 առողջացած։
Կորոնավիրուսի հետևանքով մահացած պացիենտը եղել է 80 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: