Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 65 հիվանդ է բուժում ստանում: Նրանցից 59-ը Շիրակի մարզի բնակիչ է, հայտնում են Շիրակի մարզպետարանից:
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում ստացող 59 հիվանդից զատ 11 հիվանդ բուժում է ստանում մայրաքաղաքում, 10 անձ առողջացել և դուրս է գրվել, հիվանդության հետևանքով եղել է մահվան 3 դեպք:
Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 277 քաղաքացի։
Մարտի 1-ից մինչ օրս մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 686 նմուշառում։ Ռիսկերի և շփումների բացահայտման և մեկուսացման աշխատանքներն իրականացվում են շարունակաբար։