2016-ի ապրիլին ադրբեջանական լայնածավալ էսկալացիան առաջինն իրենց վրա կրեցին դիրքերում կանգնած մեր 18-20 տարեկան ժամկետային զինծառայողներն ու նրանց երիտասարդ հրամանատարները: Այդ հերոս տղաներից մեկն էլ Քյարամ Սլոյանն էր, որ գիտակցված մահն ընտրելով՝ անմահացավ: