Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակը, վերջին տվյալների համաձայն, տարածվել է 210 երկրում: COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 3 միլիոնը: Ապաքինվածները 882,552-ն են, մահացածների թիվը 207,094 է։ Վարակի ակտիվ դեպքերը 1,913,583 են, որից 57,634-ը կամ 3%-ը ծայրահեղ ծանր վիճակում են:
Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է՝ 987,322 հաստատված դեպքով: Մահացածների թիվը 55,415 է: Ապաքինվել է 118,781 մարդ։ ԱՄՆ-ում վարակի թեժ կետը Նյու Յորքն է։ Այստեղ 293,991 դեպք է արձանագրվել։
Վարակվածների թվով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում վարակված է ավելի քիչ մարդ, քան Նյու Յորքում։ Այստեղ հաստատված դեպքերի թիվը 226,629 է։ Ապաքինվել է 117,727մարդ, մահացել՝ 23,190-ը։
Վարակվածության ցուցանիշով երրորդ տեղում Իտալիան է, այստեղ կա հաստատված 197,675 դեպք: Իտալիան աշխարհում երկրորդն է մահացածների թվով, զիջում է միայն ԱՄՆ-ին: Կորոնավիրուսից այստեղ մահացել է 26,644 մարդ: Ապաքինվածները 64,928 են։
Ֆրանսիայում 162,100 հաստատված դեպք կա։ 22,856 մարդ վարակից արդեն մահացել է, իսկ 44,903-ը՝ ապաքինվել։
157,770 դեպք էլ արձանագրվել է Գերմանիայում, բայց, ի տարբերություն մյուս եվրոպական երկրների, Գերմանիայում մահացության ցուցանիշն անհամեմատ ցածր է։ Այստեղ համավարակին զոհ է գնացել 5,976 մարդ, իսկ ապաքինվել է 114,500 մարդ։
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակվել է 152,840 մարդ, մահացել ՝ 20,732-ը:
Թուրքիան աշխարհում 7-րդն է վարակվածների ցուցանիշով։ Այստեղ արձանագրվել է 110,130 դեպք։ Մահացել է 2,805, ապաքինվել՝ 29,140 մարդ։
Թուրքիային հաջորդում է Իրանը, որտեղ 90,481 դեպք է գրանցվել։ 69,657 մարդ ապաքինվել է, 5,710 մարդ մահացել է։
Վարակվածների ցուցանիշով հաջորդը աշխարհում Ռուսաստանն է։ Այստեղ գրանցվել է 87,147 դեպք, 794 մարդ մահացել է, 7,346-ը՝ ապաքինվել։
Չինաստանում 82,830 գրանցված դեպքերից 4,633-ը ավարտվել են մահվան ելքով, իսկ 77,474-ը՝ ապաքինման։ Համավարակի հայրենիքում ակտիվ է մնացել 723 դեպք։
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 496 դեպք կա, 149 մարդ ապաքինվել է, 6-ը՝ մահացել։
1,645 դեպք գրանցվել է Ադրբեջանում։ 1,139-ն արդեն ապաքինվել են, իսկ 23-ը մահացել։