Ապրիլի 23- 27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողները բացահայտել են հանցագործության 125 դեպք, որից 11-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես բացցահայտվել է՝ անձնական ունեցվածքի գողության՝ 30, մարմնական վնասվածք հասցնելու՝ 21, խարդախության՝ 11, ընտանեկան բռնության՝ 8, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 7, գույքի դիտավորությամբ վնասման՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, ապօրինի ծառահատման և ծեծի՝ 3-ական, անձի առևանգման, կաշառակերության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, սպանության սպառնալիքի ու 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու՝ 2-ական, յուրացման կամ վատնման, զենք-զինամթերք առգրավելու, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, խոշտանգման, ինքնիրավչության, ազատազրկման վայրից փախուստի, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի և առանց իրացման նպատակի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք հասցնելու և գույքի դիտավորությամբ վնասման՝ 2-ական, ու կողոպուտի 1 դեպք։
Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 25 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 36-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: