Համավարակի հետևանքների չեզոքացման պետական գյուղաջակցության ծրագիրը շատերին է թևեր տվել, օգնել իրականացնելու մտահղացումը:
Ծրագրից օգտվում են գյուղացիական այն տնտեսություններն ու անհատները, որոնք վարկային մաքուր կենսագրություն ունեն։ Վարկերի տոկոսագումարը վճարում է պետությունը, մայր գումարը՝ գյուղացին, ինչի համար նաև արտոնյալ ժամկետներ են տրվել։ Ֆերմերը ստանում է գումարը, ներդնում տնտեսության մեջ, 9-ը ամիս անց, երբ եկամուտ կստանա, կսկսի մարել՝ 2 տարվա ընթացքում։ Գյուղացիները ներդրումների կոնկրետ ուղղություններ ունեն։
Անտոկոս վարկերից բացի, գյուղաջակցության ծրագրով առաջարկվում է նաև վարկերի տոկոսադրույքների համաֆինասավորում։