Ողջ աշխարհում Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը ներկա պահին կազմում է 3,043,401 մարդ: Այս մասին վկայում են Worldometers կայքի տվյալները:
Ըստ պարբերաբար թարմացվող տվյալների՝ կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից աշխարհով մեկ մահացել է 210 204 մարդ, ապաքինվել՝ 915 741-ը: Ակտիվ վարակակիր են 1,917,456-ը:
Մեծ թվով վարակակիր ունեցող երկրներն են Միացյալ Նահանգները (999 390), Իսպանիան (229 422), Իտալիան (199 414), Ֆրանսիան (165 842), Գերմանիան (158 213), Մեծ Բրիտանիան (157 149), Թուրքիան (112 261), Իրանը (91,472), Ռուսաստանը (87 147), Չինաստանը (82 830):
Մահացության ցուցանիշով առաջատար երկրներից են դարձյալ ԱՄՆ-ն, Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է ավելի քան 200 երկրում: