Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մարզի հանրակրթական դպրոցների աշակերտներին աջակցություն է տրամադրել։
«Այս անգամ Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների աշակերտներին աջակցություն տրամադրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը
Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններին փոխանցվեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարության տրամադրած 50 սմարթֆոնները, որոնք նվիրաբերել էր Վիվա-ՄՏՍ-ը:
Սմարթֆոնները կտրամադրվեն հեռավար ուսուցման հնարավորություն չունեցող միայնակ ծնողների, սոցիալապես անապահով, 3 և ավելի դպրոցահասակ երեխաներ ունեցող 50 ընտանիքի։
Մոտ 170 ընտանիքի էլ Beeline-ի կողմից կտրվեն շարժական և ֆիքսված ինտերնետի մատչելի սակագնային փաթեթի վկայականներ: Բոլոր ջանքերն ուղղված են հեռահար կրթությունը յուրաքանչյուրի համար անխտիր հասանելի դարձնելուն»,- ասված է մարզպետի գրառման մեջ։