Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է համակարգում 874 զինծառայողի կորոնավիրուսով վարակվելու մասին:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, gերատեսչությունից հայտնել են նաև, որ զինված ուժերում մարտից մինչև ապրիլի 26-ը կատարվել են համատարած թեստավորումներ: Թեստի դրական արդյունքով զինվորականներն այժմ բուժում են ստանում:
Պաշտպանության նախարարության հոսպիտալներում այժմ 314 հիվանդ կա, տարբեր վայրերում մեկուսացված է 175-ը, քաղաքացիական հիվանդանոցում է 6, տանը մեկուսացած է 379 զինվորական:
Բացի այդ, կորոնավիրուս է հաստատվել նաև Պաշտպանության նախարարության 779 կորսանտների ու ռազմական ուսումնական հաստատությունների ուսանողների մոտ: 192 անձ էլ վարակված է նախապատրաստական ուսումնական հաստատություններում, ադ թվում նաև մանկավարժներ: