Հացահատիկի արտահանումը Ռուսաստանից դադարեցվել է , քանի որ սպառված է մինչև հունիսի 30-ը հաշվարկված քվոտան, հայտնել է Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը:
Ռուսաստանցի արտահանողները 7 միլիոն տոննա քվոտան սպառել են՝ նախատեսվածից երկու ամիս առաջ:
Դաշնային մաքսային ծառայությունը դադարեցրել է հացահատիկի արտահանման նոր հայտարարագրերի թողարկումը, մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը, ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ այդ միջոցները չեն տարածվում Եվրասիական տնտեսական միության երկրների արտահանման վրա: