Լավրովի հայտարարության արձագանքներն անցնող շաբաթ լրատվամիջոցների գլխագրերում էին Երևանում և Բաքվում: Ադրբեջանում «գլխավոր մեղավոր» համարեցին Մամեդյարովին:
Պաշտոնական Երևանը պնդեց, որ քննարկումներն առանձին տարրերի շուրջ են, բայց ոչ փուլայինի: Արցախի նորընտիր նախագահի արձագանքն էր, որ Արցախի իշխանությունները լիիրավ ու լիարժեք հիմունքներով պետք է մասնակցեն հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորմանն ուղղված գործընթացի բոլոր փուլերին:
Մանրամասները՝ տեսանյութում