Եվրոպայի տուրիզմի վերականգնման համար անհրաժեշտ կլինի 375 միլիարդ եվրո ներդրում, Lusa գործակալությանը տված հարցազրույցում ասել է Զբոսաշրջության եվրոպական հանձնաժողովի գործադիր տնօրեն Էդուարդո Սանտանդերը:
Ըստ նրա, եվրոպական տուրիստական արդյունաբերությունը նվազել է տասն անգամ:
Պաշտոնյան նաև ավելացրել է, որ եթե համաճարագային իրավիճակը շարունակվի ևս մի քանի ամիս, դա կարող է հանգեցնել 10 միլիոն աշխատողների կորստի:
Առավել տուժած երկրների թվում են Հունաստանը, Պորտուգալիան, Իսպանիան և Իտալիան: