Իտալիայի սահմանները օտարերկրյա զբոսաշրջիկների համար փակ կլինեն մինչև 2020 թվականի վերջը: La Repubblica-ին տված հարցազրույցում ասել է երկրի մշակույթի և զբոսաշրջության նախարար Դարիո Ֆրանչեսկինին:
Նրա խոսքով՝ սահմանների բացման որոշումը կախված կլինի համաճարակաբանական իրավիճակի զարգացումից և յուրաքանչյուր առանձին պետության քաղաքականությունից:
Միևնույն ժամանակ, պաշտոնյան խոստովանել է, որ մայիսին հնարավոր կլինի բացել թանգարաններ և երկրի հիմնական տեսարժան վայրերը: Նա, մասնավորապես, նշել է Կոլիզեումը և Պոմպեյը:
Իտալիայում COVID-19-ի զոհերի թիվը հասել է 25.969-ի: Երկրում վարակի դեպքերի ընդհանուր թիվը 192 994 է: Այս ցուցանիշով երկիրը զբաղեցնում է երրորդ տեղը՝ ԱՄՆ-ից և Իսպանիայից հետո: