Ֆրանսիայի Լիլ քաղաքում ծնված տաղանդավոր մեր հայրենակից Հակոբ Ղասաբյանն իր հրաշալի կատարումներով գերել է ֆրանսիացի հայտնի աստղերին՝ Լարա Ֆաբիանին, Պասկալ Օբիսպոյին, Ամել Բենթին ու Մարկ Լավուանին և ընդգրկվել համաշխարհային «Ձայնը» նախագծի մասնակիցների թվում։
Բազմաթիվ միջազգային նախագծերի դափնեկիր հայ պատանին հաղթահարել է նաև մենամարտի փուլն ու այսօր ելույթ կունենա կիսաեզրափակչում, որտեղ Պասկալ Օբիսպոն կընտրի ընդամենը 3 մասնակցի։
Օվլիթ, Վերուշկա, Հակոբ, Աբի, Նեսսա, Բեյբի Ժի, Լյուդի Սոա և Նատան` ով կանցնի նոկաուտի փորձությունը և ով կերգի Palais des Sports-ում: Պատասխանը կիմանանք այսօր՝ ժամը 21.00-ին TF1 հեռուստաալիքով:
Ի դեպ, հայ պատանին կարանտինի օրերին թաղամասի բնակիչների համար ամեն օր տան պատշգամբից կազմակերպում էր փոքրիկ համերգներ։