Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է՝ որևէ վկայություն չկա, որ կորոնավիրուսից ապաքինվածներն այլևս կրկնակի չեն վարակվի: Սա նշանակում է, որ ախտից ապաքինվածները վարակից ապահովագրված չեն: Այս մասին հայտնում է Euronews-ը:
ԱՀԿ-ի ղեկավարությունը հայտնել է, որ ապաքինվածները չպետք է դադարեցնեն վարակից պաշտպանվելու միջոցների կիրառումը, այդ թվում՝ դիմակների կրումն ու սոցիալական հեռավորության պահպանումը: