Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի առողջական վատ վիճակի մասին շրջանառվող լուրերից հետո Չինաստանի իշխանությունները բժիշկ փորձագետների և պաշտոնատար անձանց խումբ են ուղարկել Փհենյան: Այս մասին տեղեկություններ է հաղորդել Reuters գործակալությունը:
Լրատվական գործակալության տվյալների համաձայն՝ Չինաստանի արտգործնախարարությունն առայժմ խուսափում է այս մասին մեկնաբանություններ անելուց:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը վերականգնվում է ապրիլի 12-ին իրականացված սրտանոթային բժշկական միջամտությունից հետո: Մի շարք լրատվամիջոցներ լուրեր էին տարածել, որ վիրահատությունից հետո Կիմ Չեն Ընի առողջությունը վտանգված է: