Հայոց ցեղասպանությունը առաջինը ճանաչած Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարտին Լեման ուղերձ է հղել հայ ժողովրդին։ Լեման իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին։
Ուղերձում մասնավորապես ասվում է, որ այս տարի Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառումները հնարավոր չեղավ պատշաճ իրականացնել՝ բոլորին հայտնի արտակարգ իրավիճակի պատճառով։
«Այս տարի լրանում է Ուրուգվայի խորհրդարանի կողմից ընդունված օրենքի 55-րդ տարեդարձը, որը միջազգային ասպարեզում առաջին անգամ պաշտոնապես ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը»,- հիշեցրել է Մարտին Լեման։