Հայտնի ֆրանսահայ ֆուտբոլիստ, Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը Թվիթերի իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված:
Ֆուտբոլիստը լուսանկար է հրապարակել եղբայրների հետ և գրել.
«Այսօր Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է: Այս մոմերը լուսավորում և ջերմացնում են մեր սրտերը, որպեսզի կենդանի պահեն մեր նախնիների հիշատակը և Հայաստանի ապագան պայծառ դարձնեն»,- գրել է Ջորկաեֆը: