Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք:
«ՀՀ Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: Մարզում ընդհանուր ունենք 56 հաստատված դեպք։
Բոլոր նոր դեպքերի շփման շրջանակը պարզվել է, ըստ անհրաժեշտ ցուցումների կատարվում է քաղաքացիների մեկուսացման և ինքնամեկուսացման գործընթացը»,- ասված է մարզպետի գրառման մեջ։