«Արտ լանչ» ընկերության հիմնադիր Բակուր Մելքոնյանն իր Ֆեյսբուքի էջում տեսանյութ է տեղադրել և գրառում արել․
«Երբ առավոտյան գնում էի Ծաղկաձոր, ինձ ասեցին, որ ծաղիկ ու տորթ է պետք։ Հարցնում եմ՝ ի՞նչ առիթ ա, ասում են՝ հարսանիք։ Մտածեցի՝ կատակում են, այ մարդ, պարզվեց իրականում կարանտինի մեջ գտնվող մի զույգ այսօր ամուսնացավ:
Վստահ եմ՝ այ ըսենց համեստ ու օրիգինալ միացած զույգը երբեք չի բաժանվի։ Երջանկություն եմ մաղթում»: