Բելառուսական «Նեմանի» հարձակվող Գեղամ Կադիմյանն ասել է, որ «Էներգետիկ-ԲԳՈւ» թիմի դեմ խաղում իր թիմի հաղթանակը և իր գոլը նվիրում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին:
Հանդիպումը կայացել է ապրիլի 24-ին Գրոդնո քաղաքում և ավարտվել 3:0՝ հօգուտ տանտերերի: Կադիմյանը 66-րդ րոպեին է դարձել հանդիպման առաջին գոլի հեղինակը:
«Ես կցանկանայի նվիրել այս հաղթանակը և իմ գոլը 1915-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի տարելիցին»,– ասել է Կադիմյանը Sport24-ի թղթակից Արարատ Մամբրեյանին տված հարցազրույցում։