Իսպանիայում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսից մահացության 378 նոր դեպք: Սա 11-ով ավելի է նախորդ օրվանից: Ուրբաթ օրվա մահացության ցուցանիշն ամենացածրն էր ավելի քան վերջին մեկ ամսվա ընթացքում՝ գրում է Euronews-ը:
Եվրոպական այս երկրում կորոնավիրուսի մահացության ցուցանիշի նվազման միտումը վկայում է այն մասին, որ Իսպանիան հաղթահարել է վարակի պիկը: Նման հայտարարությամբ են հանդես եկել երկրի իշխանությունները:
Ընդհանուր առմամբ, Իսպանիայում կորոնավիրուսից մահացել է մոտ 23 հազար մարդ:
44 օր տանն անցկացնելուց հետո իսպանացիներին մեկ ժամով հնարավորություն է տրվել դուրս գալ տնից, սակայն 1 կիլոմետրից հեռու չգնալ: