Միացյալ Նահանգների իշխանությունները հունվարին մտադրվել էին հրթիռակոծել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալ Խամենեիի կեցավայրը: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն Իրանի պետական հեռուստատեսության եթերում: Թեմային է անդրադարձել Radio Farda-ն:
Իրանցի գեներալի խոսքով՝ հունվարի 3-ին Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր թիրախավորել ևս 52 իրանական օբյեկտ, այդ թվում` Իրանի բարձրաստիճան ղեկավարությանը պատկանող ու իրանական մշակույթին վերաբերող օբյեկտներ:
Գեներալ Ամիր Ալի Հաջիզադեի հավաստմամբ՝ ԱՄՆ իշխանությունների կողմից հիշատակվող մշակութային օբյեկտներից մեկն էլ հոգևոր առաջնորդի կեցավայրն է: