ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Ֆեյսբուքի իր էջում կիսվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի՝ երեկվա ազդեցիկ տեսքի մասին պատմող տեսահոլովակով ու կից գրառում է կատարել։ Նախարարը գրել է, որ միջոցառումն իսկապես հուզիչ էր, և բոլորն իրենց բարձրության վրա էին։
«Երբ մեկտեղվում են մեր սրտերը, տեղի են ունենում հրաշքներ։
Եկեք գնահատենք այն մարդկանց աշխատանքը, ովքեր ցրտին ու անձրևին, առանց քնի ու հանգստի, ջանք չխնայեցին, որ համահայկական միասնությունն արտացոլվի այս գեղեցիկ միջոցառման տեսքով։
Բանվորից մինչև բարձրաստիճան պաշտոնյա, արվեստի մեր հրաշալի գործիչներից մինչև ռեժիսոր ու օպերատոր, հաղորդավարից հեռարձակող՝ բոլորդ բարձրության վրա էիք, դրան գումարած վիրտուալ երթի հարյուր հազարավոր մասնակիցներն ու հաղորդագրությունները հատիկ-հատիկ ստուգող ու արտացոլող պրոֆեսիոնալները։
Միջոցառումն իսկապես հուզիչ էր։
Մենք աշխարհին ցույց տվեցինք մեր միասնականությունը և արդարության հասնելու վճռականությունը։
Այլևս երբե՛ք»,- ասված է նախարարի գրառման մեջ։