Իսպանական AS-ի փոխանցմամբ՝ Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը սպառնացել է պատժել իսպանական ակումբներին և նրանց խաղացողներին, եթե մրցաշրջանի վերսկսման դեպքում նրանք հրաժարվեն մասնակցել խաղերին: Առաջնությունը ներկայումս դադարեցված է կորոնավիրուսի համավարակի պատճառով, բայց Տեբասը վստահություն է հայտնել, որ մրցաշրջանն ավարտվելու է:
«Ի՞նչ կպատահի, եթե խաղացողը կամ ակումբը հրաժարվի խաղալուց: Ակումբի համար նախնական տուգանքը տեխնիկական պարտությունն է: Եթե մեզ ասեն, որ մենք կարող ենք խաղալ, բայց թիմը հրաժարվում է, ապա նրանց հետ կվարվեն այնպես, ինչպես հիմա: Նմանապես, եթե խաղացողը հրաժարվի դաշտ մտնել, նրա նկատմամբ կկիրառվեն պատժամիջոցներ:
Կորուստնե՞ր մրցաշրջանը վաղաժամ ավարտելու դեպքում: Մոտ 1 միլիարդ եվրո: Առանց հանդիսատեսի հանդիպումներում մենք կկորցնենք 350 միլիոն եվրո»,- ասել է Տեբասը: