ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ նշելով, որ շատերի սրտերը գերած պապիկը քիչ անց վարչապետի հանձնարարականով կլինի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և իր ծաղիկները կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Քիչ անց՝ մեր բոլորի սրտերը գերած Պապիկին, վարչապետի հանձնարարությամբ, պետական մակարդակով կուղեկցեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, և նա, վերջապես, իր ծաղիկները կխոնարհի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին»,- գրել է Աննա Հակոբյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին 82-ամյա Արտուշ պապը ծաղիկները ձեռքին, տեղյակ չլինելով արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումների մասին, գնացել էր Ծիծեռնակաբերդ, որպեսզի հարգանքի տուրք մատուցեր Ցեղասպանության նահատակների հիշատակին, բայց ոստիկանները նրան թույլ չէին տվել վերև բարձրանալ։