Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցը արտասովոր պայմաններում նշելու մասին և շնորհակալություն է հայտնել անհատներին, կազմակերպություններին, գերատեսչություններին՝ ամեն ինչ հավուր պատշաճի բարձր մակարդակով անցկացնելու համար։
«Արտասովոր պայմաններում նշեցինք Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցը։ Հիշատակի արարողություններն ամփոփվեցին 10-ժամյա բացառիկ համերգով Ծիծեռնակաբերդի բարձունքից։
Շնորհակալություն եմ հայտնում բոլորին՝ անհատներին, կազմակերպություններին, գերատեսչություններին՝ ամեն ինչ հավուր պատշաճի բարձր մակարդակի վրա անցկացնելու համար։
Շնորհակալություն մեր հայրենակիցներին, որոնք իրենց վիրտուալ ներկայությամբ մասնակցեցին մեր սուրբ նահատակների հիշատակի ոգեկոչմանը։
Ուժեղ ենք միասին»,- ասված է Մարությանի գրառման մեջ։