2019-ին Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ՀՀ քաղաքացին ունեցավ իրեն նվիրված օր, ու այն նշվեց Հանրապետության ամբողջ տարածքում։ Կառավարությունը հավանություն էր տվել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացման նախագծին, որով ամրագրվում էր՝ Հայաստանի Հանրապետության Քաղաքացու օրը պետք է նշվի ապրիլի վերջին շաբաթ օրը:
Նախորդ տարի տոնը նշվեց ապրիլի 27-ին։ Բազմաթիվ միջոցառումները, տոնակատարությունները, քաղաքացիների ակտիվությունն ու տոնի մասնիկը դարձած փողոցում արված խորովածն այս տարի չկան:
Կորոնավիրուսի համավարակի պատճառով զանգվածային միջոցառումների անցկացումը Կառավարությունը չեղյալ հայտարարեց: Այդ թվում՝ նաև Քաղաքացու օրվա տոնակատարությունները։
1lurer.am-ը առաջարկում է լուսանկարների միջոցով հիշել նախորդ տարի մեծ շուքով նշված տոնի ամենավառ ու լուսավոր պահերը։
Լուրերի ռեպորտաժը՝ մեկ տարի առաջ Քաղաքացու օրվա տրամադրությունների մասին։