Ապրիլի 23-ին շրջանառության մեջ է դրվել «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Լիլիթ Մակունցի, Արուսյակ Ջուլհակյանի, Սարգիս Խանդանյանի, Արսեն Ջուլֆալակյանի, Թագուհի Ղազարյանի, Մխիթար Հայրապետյանի և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից ներկայացված «քր.օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի» նախագիծը: Այն առաջարկում է քրեականացնել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը: