82-ամյա Արտուշ պապը վարչապետի հանձնարարությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և իր ծաղիկները դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ավելի վաղ Արտուշ պապը, տեղյակ չլինելով արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումների մասին, գնացել էր Ծիծեռնակաբերդ, սակայն ոստիկանները նրան թույլ չէին տվել վերև բարձրանալ։
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ավելի ուշ հայտնել էր, որ բոլորի սրտերը գերած պապիկը, այդուհանդերձ, կլինի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ վարչապետի հանձնարարականով: